26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պարգեւատրեց Սեյրան Օհանյանը

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման եւ գործունեության 20-ամյակին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի […]

Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ապրիլի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետերը: Ստեփան Գալստյանը […]

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Ապրիլի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ […]

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական փուլ է մտնում. Պետդումայի պատգամավոր

Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը կարծում է, որ հնարավոր է` հայ-ադրբեջանական պատերազմ սկսի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում կայացած կլոր-սեղան քննարկման շրջանակներում` մեկնաբանելով լրագրող Միլրադ Ֆաթուլաեւի հետ տեղի ունեցած դեպքը, հաղորդում “Regnum” գործակալությունը: “Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական փուլ է մտնում”,-հայտարարել է պատգամավորը,-“Բոլոր  նրանք, ովքեր գալիս են Ղարաբաղ, […]

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել

Հյուսիսիային Կորեայի իշխանությունները վերջնական համաձայնության են եկել ԱՄՆ-ի դեմ ուղղված “անգութ” հարվածի շուրջ, հաղորդում է “AFP”-ը: Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը` մի շարք “առաջադեմ, փոքրացված եւ թեթեւացված միջուկային հարվածներով”: “Պայթյունի ժամանակը մոտենում է”,-ասվում է պետության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ այդ հաղորդագրության` պատերազմը Կորեական թերակղզում կարող է սկսվել […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի 28+Հայաստան ձևաչափով նիստին

 Սույն թվականի ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: […]

Իսրայելը կրկին ռմբակոծել է Գազան

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերն Իսրայելը ռմբակոծել է Գազայի հյուսիսը` 2 ուղղություններով: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Haaretz”-ը: Իսրայելական բանակի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ավիահարվածներն ուղղված են եղել “ահաբեկչական օբյեկտների” վրա եւ ճշգրտորեն հարվածել են նշանակետին: Սակայն պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելցիները “գրոհել են կղմինդրի գործարանը” Շիջայա տարածքում […]

Անմիջական զրույց ու պարգևատրում նախարարի կողմից

ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը ՀՀ զինված ուժերի ամենակարևոր խնդիրներից է: Հայկական բանակի սպան և զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով: Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից: ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաև զգոնություն, վճռականություն […]

Մարտի 24-30-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

ՊՆ-ում մեծարել են “Երկնքի արծվին”

Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 29-ին տեղի  ունեցավ հադիսավոր միջացառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:  Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաներին փառապանծ օդաչուի մասին պատմեցին ՀՀ զինված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի