02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

“Կանազ”-ի հոսպիտալի մոտ 5 զինվոր՝ ծեծված, ջարդված օգնություն են կանչել

Լրագրող Մհեր Ղալեչյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի ահազանգող գրառում է տեղադրել: “Կանազի” զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են: Պատմում […]

Հիշեցին ու գնահատեցին

Նոյեմբերի 3-ին լրանում է, բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները և զինակից ընկերներ: Հարգանքի և երախտիքի խոսքերով […]

Օսիկյանը՝ զինդատախա՞զ /վիդեո/

Որպես հաջորդ ՀՀ Զինդատախազի թեկնածու շրջանառվում է Փախոստիկանապետ Արթուր Օսիկյանի անունը: Henaran.am-ը Ա. Օսիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծանոթ է նման տեղեկություններին և ինչ կանի նման առաջարկ ստանալու դեպքում: Նրա պատասխանը՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ նախկին Զինդատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Հայկական եկեղեցի է այրվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման հետևանքով 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ռումբերը պայթել են Կասաա թաղամասում և Ջերմանաքրիստոնեական արվարձանում. գրում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով САНА գործակալությանը:  Եվս 6 մարդ, այդ թվում 4 երեխա, տուժել են Դամասկոսի Կաշկուլե արվարձանում: Խարաստայում ընկած ռումբերը պատճառել են նյութական վնաս` վիրավորներ չկան:  Ադրայում ականանետման հետևանքով զոհվել է 2 երեխա, ևս 15 մարդ վիրավորվել է:  Սիրիայի հյուսիս–արևելքում՝ Թուրքիային սահմանակից Տել Աբյադ քաղաքում, զինյալները հրդեհել են հայկական եկեղեցի: Հրդեհի հետևանքով վնասվել է տաճարի միայն ներսի հատվածքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Կարան դրանց չտան. գեներալը՝ նախարարների ու պատգամավորների աշխատավարձից

՛՛Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով պատասխանելով զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։ Հարցին, թե ճիշտ է համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը […]

Տեղի հրամանատարությունը փորձում է իր մասին հիշեցնել. Ս. Օհանյանն անձամբ է եղել դեպքի վայրում

  ՛՛Ընդհանուր առմամբ վերջին տարիների վերլուծությունը ցուց է ալիս, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաներում և ԼՂՀ-ի շփման գծում, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների, այլ կառավարման ոլորտում փոփոխությունների շրջանակներում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ խոսելով հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ-Իջևան ճանապարհահատվածի Պառավաքարի հատվածում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների մասին, որի […]

Փոխնախարարը զայրացրեց գեներալ Սարոյանին

Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, թե Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակագի համար 2014թ.-ի բյուջեով հատկացրել է 9.5 մլդ դրամ, որը 28 տոկոսով ավելի է 2013թ.-ի բյուջով հատկացված ցուցանիշից:  ՛՛Ոստիկանությանը 2014թ.-ի բյուջեով նախատեսվում 34.2 մլդ դրամ, որը 2013թ.-ի համամատ ավելի է 11 տոկոսով: Ոստիկանության գծով կան նաև […]

Այս կյանքում բավարարություն չկա … գեներալը գոհ է

 ՛՛Շատ լավ, դրական ազդեցություն կունենա, որ զինվորականներինը բարձրանում է, շատ գոհ եմ՛՛,- Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերում ուժային կառույցների աշխատավարձերի բարձրացմանն` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցությա պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Հարցին, թե բավարար կլինի այդ բարձրացումը, որ զինվորականները նորմալ ապրեն, գեներալը նկատեց. ՛՛Այս կյանքում բավարարություն չկա՛՛: Իսկ արդյոք 2014 թվականի բյուջեն […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Արարողության ավարտին  տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի