Տեղի հրամանատարությունը փորձում է իր մասին հիշեցնել. Ս. Օհանյանն անձամբ է եղել դեպքի վայրում
՛՛Ընդհանուր առմամբ վերջին տարիների վերլուծությունը ցուց է ալիս, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաներում և ԼՂՀ-ի շփման գծում, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների, այլ կառավարման ոլորտում փոփոխությունների շրջանակներում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ խոսելով հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ-Իջևան ճանապարհահատվածի Պառավաքարի հատվածում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների մասին, որի արդյունքում մեկ հոգի զոհվեր էր, երեքը՝ վիրավորվել:
՛՛Այս լարվածությունը համընկել է Ադրբեջանի ներքին անցուդարձին, դա ձեռնտու է հակառակորդին և, կարծում եմ, որ այն առաջարկությունները, որ մենք կատարում ենք մեր կողմից վստահության եզրեր գտնելու, երկխոսության գնալու ու առաջնային գծում լարվածության իջեցման համար դիպուկահարների հետ քաշման, դիվերսիոն հետախուզական գործողությունների կանխարգելման և զերծ մնալու համար Ադրբեջանի հանրապետության Զինված ուժերի կողմից դա չի ընդունվում ու հերքվում է, և նրանք այս իրավիճակում նորից փորձել են ապակայունացնել ու տեղի հրամանատարությունը փորձում է իր մասին հիշեցնել՛՛,-հավելեց նախարարը:
Վերջինս կարծում է, որ այս դեպքը նաև Ադրբեջանի ՊՆ-ի փոփոխության հետ է կապված:
Նախարարի խոսքով՝ մենք պետք է մեր քաղաքականությունը շարունակենք: ՛՛Մեր հրամանատարները տեղում սթափ կերպով սառնասրտորեն գնահատում են յուրաքանչյուր իրավիճակի փոփոխություն և համապատասխան կանխարգելման ու պատճելու միջոցառումներ են ձեռնարկում՛՛,-ասաց Սեյրան Օհանյանը: Իսկ այս դեպքի հետ կապված տեղի հրամանատարներ խիստ կերպով պատասխանել են և շարունակելու են խիստ կերպով պատասխանելու քաղաքականությունը:
Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ երեկ անձամբ է այնտեղ եղել և ուսումնասիրել մեր դիրքի իրավիճակը, ճանապարհային ցանցը և իրադրությունը: ՛՛Ես գտնում եմ, որ մեր հրամանատարները համապատասխան գործողություններ կձեռնարկեն, որ իրավիճակն ավելի հանդարտվի՛՛,-եզրափակեց նախարարը: