05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ավարտին  տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը: Նախատեսված է նաև կարճատև մամուլի ասուլիս:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին, ժամը 09:00-ին կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ժամը 16.30-ին` Մատենադարան:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր հոկտեմբերի 29-ին մինչև ժամը 09:45-ը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ