10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարան դրանց չտան. գեներալը՝ նախարարների ու պատգամավորների աշխատավարձից

՛՛Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով պատասխանելով զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։

Հարցին, թե ճիշտ է համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը բարձրացումը, Ս․Սարոյանը պատասխանեց․ ՛՛Կարան դրանց չտան, թող էտ էլ տան էդ տղերքին, այ մարդ․․․՛՛։ Դիտարկմանը, թե ինքը օրինակ պատրա՞ստ է հրաժարվել աշխատավարձից, գեներալը պատասխանեց․՛՛Հարյուր տոկոս, հարյուր տոկոս՛՛։

Գերենալը նշեց, որ միայն իր համար կարող է ասել, և չգիտի՝ մյուս պատգամավորները պատրստ են հրարաժվել իրենց աշխատավարձերից՝ այն նվիրելով անապահովներին: ՛՛Ես իմ տեղ կարամ պատասխանեմ, դու կարա՞ս քո տղու, ախպոր տեղ պատասխան տաս՛՛։  Իսկ երբ լրագրողը հիշեցրեց, որ մյուս պատգամավորները նրա գործընկերներն են, պատասխանեց ․՛՛Ո՜ւֆ, հա՜՛՛։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ