Ֆիզիկական պատրաստվածությունը զերծ է պահում արատավոր երևույթներից
Ս.թ. հոկտեմբերի 25-ին “Դինամո” մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով “Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում”թեմայով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների […]





































