11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆիզիկական պատրաստվածությունը զերծ է պահում արատավոր երևույթներից

Ս.թ. հոկտեմբերի 25-ին “Դինամո” մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով “Անչափահասների  շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում”թեմայով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ: Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացմանծրագրերի հայկական կենտրոնը և “Դինամո” մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ