Ինչու է Հայաստանը որոշել անդամակցել Մաքսային միությանը

”Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը՝ այն հակամարտությունները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշում”,- այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը […]