02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

” … երբ զգանք, որ երկրի կործանումը քթներիս տակա”

Ազատամարտիկները բաժանված են երկու թևի: Նրանց մի մասը պայքարում է ազատամարտիկների իրավունքների և նրանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական խնդիրների լուծումն ապահովող օրենքի ընդունման համար: Մյուս թևը նախաձեռնել է աշխարհազորի ձևավորման գործընթացը` նշելով, որ պայքարը համաժողովրդական շարժման է վերածվելու: Սոցիալական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները օրերս հանդիպել են ՀՀ վարչապետի հետ: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, […]

Բռնությունները բացահայտվում են

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել […]

Զինվորին ծառայակիցն է սպանել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  երեկ՝  սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:  Վերջինս զինվորական հոսպիտալում ժամը 05:00-ի մոտակայքում մահացել է: ՀՀ Պն […]

Արցախում զինվոր է սպանվել

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: ԼՂՀ բանակի հրամանատարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցների Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նիստը վարեց Սեյրան Օհանյանը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։ Նիստի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ.  գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների […]

Ոչ մի մեկնաբանություն. ՄԽ համանախագահը՝ գերի ընկած հայ զինվորի մասին

՛՛Ես այս պահին ոչ մի մեկնաբանյություն չունեմ այս խնդրի հետ կապված՛՛,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվում քննարկվել է այն հարցը, որ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստ են հագցրել, որով նա հարցազրույց է տվել, ինչը Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Հիշեցնենք, օգոստոսի ութին զինվորը […]

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

Տարօրինակ է համարում. Առավոտ

Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրե­ական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարա­կական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ ՛՛Լրագրողներ հա­նուն մարդու իրավունքների՛՛ ՀԿ-ի համա­տեղ հայտարարությունը՛ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. ՛՛Իմ կողմից բանակում մահվան եւ սպա­նության դեպքերի ուսումնասիրման նպա­տակով հասարակական կազմակերպու­թյան ներկայացուցիչների մասնակցու­թյամբ հանձնաժողովի ստեղծումը նպա­տակ է հետապնդում […]

Ազատամարտիկների խնդիրները պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը. Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ: Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. […]

Կձերբակալվի՞ հրամանատար Բուդաղյանը

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն  Հարությունյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, մասնավորապես ասաց, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած հրամանատար Արտակ Բուդաղյանին այս պահին ձերբակալման հիմքեր չկան: “Նախաքննությունը շարունակվում է, եւ ես չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կպարզվի”,-նշեց նա:  Հիշեցնենք, որ փոխհրաձգության արդյունքում սպանվել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի