05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ մի մեկնաբանություն. ՄԽ համանախագահը՝ գերի ընկած հայ զինվորի մասին

՛՛Ես այս պահին ոչ մի մեկնաբանյություն չունեմ այս խնդրի հետ կապված՛՛,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվում քննարկվել է այն հարցը, որ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստ են հագցրել, որով նա հարցազրույց է տվել, ինչը Ժնևյան կոնվենցիայի խախտում է:

Հիշեցնենք, օգոստոսի ութին զինվորը թյուրիմացաբար հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը:  

ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր միջոցներով, հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողին՝ Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել, որ վերջինս կարող Է հանգիստ վերադառնալ հայրենիք, իրեն որևէ պատասխանատվության չեն ենթարկի։ Իսկ սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում որպես գերի գտնվող հայի հետ: Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ