02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԼՂ-ում զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորմասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: ԼՂՀ ՊՆ-ը իր ցավակցությունն է հայտնում զինվորի մահվան կապակցությաբ եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքնի անդամներին եւ հարազատներին:

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտում անցկացրել է 2 հայկական հանրապետությունների զինված ուժերի կոլեգիայի նիստ

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: “2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները”  թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ […]

6 դիրքապահ զինվոր է սպանվել, ով՞ ա պատասխան տալու. սպանվածի հայր /վիդեո/

Սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը, այսօր կառավարություն էր եկել իր հուսահատությունը բողոքի ակցիաներով՝ կառավարությանը դիմող մարդկանց հետ կիսելու: Henaran.am-ի հետ զրույցում Սարգիս Սարգսյանը հիշեց 6 զինվորի կյանք խլած դեպքի մանրամասները. ”Վեց դիրքապահ զինվորներ, լրիվ նարյադը սպանվելա: Մինչև էսօր ոչ մի շուն պատասխան չի տվել”,-ասաց զայրացած հայրը: Սարգիս Սարգսյանը տեղեկացրեց, որ ըստ պաշտոնական վարկածի` […]

Ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրները կքննարկի հատուկ հանձնաժողովը

Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան […]

Հերթական ստահոդ հայտարարությունը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել ”Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին”: Իսմաիլովը նշել է նաև, թե` ”Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում”: Իսմաիլովի ”հեղինակավոր” կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ […]

Ազատության հրապարակում կրքերը թեժանում են. կոչ Հայաստանի ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր՝ հուլիսի 17-ին  5 ազատամարտիկներ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:Շուրջ 2 ու կես ժամ տևած զրույց- քննարկման ընթացքում ազատամարտիկները խոսել են իրենց տարիներ շարունակ մտահոգող սոցիալ -տնտեսական, ինչպես նաև բարոյական խնդիրների մասին:  “Այնպես պարզվեց, որ մեր ներկայացված հարցերը նորից ձգձգվում են  ինչ-ինչ պատճառներով, բայց քանի որ էսօրվա օրով մենք նստած սպասում էինք մինչև մեր […]

Ով է գումար փոխանցել Հրաչյա Հարությունյանի ընտանիքին. ՊՆ-ն էլ կփոխանցի՞

Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվել է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար հատկացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Հրաչյա Հարությունյանը քրոջ դուստրը ասաց, որ իր ոչ հավաստի տեղեկություններով` երեկ իրենց գումար է փոխանցել ՊՆ-ը: Սակայն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեկ իրենք ընկերներով են այցելել վարորդի ընտանիքին, և […]

Կրակոցներ Հայաստանի սահմանին

՛՛Կրակոցները լինում են, այո, կրակոցներ եղել են, բայց որ ճանապարհը փակ է, դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե վտանգից ելնելով ինչ-որ մեկը միգուցե չի ուզել երթևեկել, դա այլ հարց է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր արդեն լուրեր են տարածվել, որ գիշերը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի տարածքում ադրբեջանական կողմից […]

ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

2013թ. հունիսի 25-ին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, ս.թ. հուլիսի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների գլխավոր օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը, և արդյունքում աշխատանքային խորհրդակցութան նախագահող` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության […]

Աղոթելով հարց չի լուծվում, պետք է պատրաստվել պատերազմին. Հայազն

Այսօր՝ հուլիսի 17-ին Հայազն կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրին, որ իրենք կոչ-նամակով դիմել են ՀՀ ՊՆ-ն: Հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում հայ երիտասարդներին պատրաստվելու պատերազմի` դասընթացներ անցնելով պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերում:  Հայազնը կոչ է անում նաեւ աշխատել կամավորական ջոկատների կազմման ուղղությամբ, քանի որ իրենց դիտարկմամբ` պատերազմը ամեն վարկյան կարող է սկսվել և հարկավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի