02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հանդիպում ՊՆ-ում

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման […]

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը: Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի […]

” Շոուն թող Ձեր տներում լինի … ”/վիդեո/

“Մառոզ Մարգոն ասումա 94 թվից ոչ մեկի գործը չի բացահայտվել, ես էլ Ձեզ եմ դիմում”, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օգնականին կառավարության դիմաց մոտենալով` դիմեց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:  Պաշտպանության նախարարության աշխատակիցը ( որի հետ Henaran.am-ի լրագրողը չկարողացավ խոսել, քանի որ վերջինս շատ արագ հեռացավ) դիմելով Նանա Մուրադյանին` ասաց.”Շոու ե՞ք սարքում”: […]

Ինչպես են հայկական բանակում հարց լուծում /վիդեո/

Henaran.am-ի տեսանյութում հայ զինվորները պատմում են իրենց ծառայության, զորամասի մասին: Նրանք պատմում են, թե ինչպես են քաղաքացիական կյանքից հետո գալիս և ծառայում զորամասում: ”Ամեն ինչն էլ մարդու համար է, պիտի հարմարվես, նենց անես յոլա գնաս”,-ասում են զինվորները: Կոնֆլիկտները հարթում են խոսքով` ”Ձեռքերով հարցեր չենք լուծում”: Զինծառայողները նաև նշում են, որ նախորդ տարիների համեմատ հայկական բանակը […]

‘Գնա սպանողների ձեռը բռնի”. “Մառոզն” ու սեւազգեստ մայրերը բախվեցին /վիդեո

“Երեխեքը , որ շան միս էլ ուտեն` կապրեն, փոխանակ գնաս կաստուրկի բերանը բացես զինվորի ճաշը ստուգես, գնա սպանողների ձեռքը բռնի”, այս բառերով այսօր դիմավորեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը “Զինվորի մայր” հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին /Մորոզ/, որը իր իսկ խոսքերով` եկել էր հայտարարություն անելու և աջակցելու համար: Այսօր կառավարության հերթական նիստի օրը մահացած զինծառայաղների մայրերը […]

Շփման գծում դիտարկում է անցկացվել

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եի Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եի Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ […]

Շփման գծում դիտարկում կանցկացվի

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ […]

Եգիպտոսում զինվորականները վերջնագիր են ներկայացրել քաղաքական գործիչներին

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը պահանջել է քաղաքական գործիչներից ամենասեղմ ժամկետներում նստել բանակացությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել երկրում տիրող ճգնաժամը հարթելու շուրջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Պայմանավորվելու համար զինվորականները քաղաքական գործիչներին 48 ժամ են տվել: “Սա վերջին հնարավորությունն է հաղթահարել այն պատմական դժվարությունները, որոնց մեջ այժմ հայտնվել է մեր հայրենիքը”,-ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Եթե ժողովրդի […]

Ինքնակամ վերադարձել է զորամաս

Հունիսի 26-ի լույս 27-ին ՊՆ Լուսակերտի զորամասը ինքնակամ լքած զինծառայող  21-ամյա Տարոն Հայրունին գտնվել է: Նա էլի ինքնակամ վերադարձել է զորամաս:  Նա այսօր` հուլիսի 1-ի առավոտյան 11.00-ի սահմաններում, կամավոր վերադարձել է զորամաս եւ  ներկայացել հրամանատարությանը:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով:

Զինծառայողը չի հայտնաբերվել

 Հունիսի 27-ից Լուսակերտի զորամասից անհետացած զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հուլիսի 1-ի առավոտյան Henaran.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, զինվորը ինքնակամ լքել է զորամասը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Ըստ խոսնակի, զորամասում  Տարոն Հայրունու հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի