11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

” … երբ զգանք, որ երկրի կործանումը քթներիս տակա”

Ազատամարտիկները բաժանված են երկու թևի: Նրանց մի մասը պայքարում է ազատամարտիկների իրավունքների և նրանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական խնդիրների լուծումն ապահովող օրենքի ընդունման համար: Մյուս թևը նախաձեռնել է աշխարհազորի ձևավորման գործընթացը` նշելով, որ պայքարը համաժողովրդական շարժման է վերածվելու:

Սոցիալական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները օրերս հանդիպել են ՀՀ վարչապետի հետ: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ՝ Արա Խուդավերդյանը:

Ազատամարտիկի փոխանցմամբ`  կառավարությունում դեռ պիտի քննարկումներ ընթանան, որ “իրենք որոշեն առաջիկա անելիքները”:

“Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպումն էլ ցույց տվեց, որ մեր առաջարկների իրականացումը հետաձգվում է մինչև 2014 թվականը, այսինքն` երբ կրկին կհաստատվի պետական բյուջե, այդ բյուջեի հաստատման ժամանակ կմտցվեն նաև ազատամարտիկների պահանջները”,-նշեց Արա Խուդավերդյանը:

Արա Խուդավերդյանը չի բացառում նաև երկու թևերի միավորումը. ”Հնարավորա էն դեպքում, երբ զգանք, որ երկրի կործանումը քթներիս տակա”,-եզրափակեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ