Տարօրինակ է համարում. Առավոտ
Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների՛՛ ՀԿ-ի համատեղ հայտարարությունը՛ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. ՛՛Իմ կողմից բանակում մահվան եւ սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը եւ փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախաքննության նկատմամբ աոկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ գործերի բացահայտմանը’ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ եւս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին:
Մենք աոաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, եւ հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է: Հանձնաժողովի աոաջին նիստերը հույս էին ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը եւ օգտակար լինել ծաոացած խնդիրների լուծմանը:
Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է: Հանձնաժողովի կազմից դուրս զալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռեւս առնչություն չունի զինվորական դատախազության հետ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա: Ավելին’ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգորոշմանը: Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները եւ հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկհլ հանձնաժողովի աշխատանքները: Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար եւ վստահեցնում, որ անկախ ամեն ինչից’ հանձ- նաժողովը շարունակելու է իր աշխատանքները՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: