02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վթարի հետեւանքով զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Պատահար ԼՂՀ զորամասում. կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ադրբեջանի. ռազմական բյուջեն 2014թ. կազմելու է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար

Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այդ երկրի ռազմական բյուջեն 2014թ. կազմելու է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Հաջորդ տարի ռազմական բյուջեն այս տարվա համեմատ աճելու է 8,7 տոկոսով: Այսպիսով, Ադրբեջանը արագ տեմպերով մեծացնում է իր ռազմական ոլորտի ծախսերը և դա անում է առանց որևէ հաշվետվության՝ այն դեպքում, երբ այն հանդիսանում է […]

ՀՀ նախագահը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ […]

Կոչ է արել առավել հաճախ այցելել Հակոբ Ինջիղուլյանին

2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ […]

Թեհրանը միջուկային զենք կկարողանա ստեղծել մեկ տարուց ոչ շուտ

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալները ցույց են տալիս, որ Իրանը հնարավորություն կունենա միջուկային զենք ստեղծել մեկ տարուց ոչ շուտ, ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է INTERFAX.RU-ն: Այդպիսով նա հերքել է Իսրայելի այն տվյալները, որոնցով ենթադրվում է, որ Թեհրանը հաշված ամիսների ընթացքում միջուկային զենք կստեղծի: Օբաման ասել է նաեւ, որ ԱՄՆ-ի տվյալներն “ավելի պահպանողական են”, […]

՛՛Բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են ՛՛Արձագանք-2013՛՛ ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ`՛՛Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛ թեմայով: Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման […]

Զանգեցին, թե` եկեք ձեր դիակը տարեք. 2 տոննա բենզինի գողություն /վիդեո/

Նարեկը երկու տարի ծառայել էր, ընդհամենը 20 օր էր մնացել, որ տուն դառնար: Ընտանիքի միակ արու զավակն էր՝ Նարեկի մեջ 85 ամյա պապի հավատն էր պահված. “2005 թվի մայիսի 5-ին զանգում են, թե եկեք Ձեր դիակը տարեք”,-Henaran.am-ին պատմեց հորաքույրը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Նարեկը մտել է բենզինի 2 տոննա կշռող տարայի մեջ, և չկարողանալով դուրս գալ՝ […]

ՀՀ Զինված ուժերում մահացության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 24 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 25 զինծառայող: Միջադեպերից 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Ընդհանուր առմամբ 25 մահվան դեպքերից 18-ի վերաբարյալ առկա են պաշտանական հաղորդագրություններ: Միջադեպերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի