24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի. ռազմական բյուջեն 2014թ. կազմելու է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար

Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այդ երկրի ռազմական բյուջեն 2014թ. կազմելու է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Հաջորդ տարի ռազմական բյուջեն այս տարվա համեմատ աճելու է 8,7 տոկոսով:

Այսպիսով, Ադրբեջանը արագ տեմպերով մեծացնում է իր ռազմական ոլորտի ծախսերը և դա անում է առանց որևէ հաշվետվության՝ այն դեպքում, երբ այն հանդիսանում է ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին) պայմանագրի անդամ-երկիր:

1992թ. Տաշքենդում Ադրբեջանը ստորագրել է ՛՛Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կատարումն ապահովելու մասին՛՛ համաձայնագիրը, որով նորանկախ պետությունները կրում էին ԵՍԶՈՒ պայմանագրով ԽՍՀՄ ստանձնած պարտավորությունները:

Ճիշտ է՝ Ադրբեջանը և Վրաստանը չեն վավերացրել այնինչի  պատճառով համաձայնագիրն ուժի մեջ չի մտելքանի որ, 12-րդ հոդվածի համաձայն, այն ուժի մեջ է մտնում բոլոր մասնակիցների կողմից վավերագրերը ներկայացնելուց 10 օր անց, սակայն 1999թ. նոյեմբերն Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում  ստորագրվեց Վիեննայի փաստաթուղթը, որին միացել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, (փաստաթուղթը ստորագրել է 55 երկիր), որը պարտադիր է ստորագրած բոլոր երկրների համար և, հատկանշական է, վավերացում չէր պահանջում:

Փաստաթղթի 9-րդ կետում նշված է, որ մասնակից երկրները փոխանակվում են ամենամյա տեղեկատվությամբ իրենց զինված ուժերի, ռազմական տեխնիկայի և զենքերի մասին՝ հանուն անվտանգության ամրապնդման:

Սույն պայմանագիրը ներառում է ռազմական տարատեսակ տեխնիկաների, ինչպես նաև՝ անձնակազմի քանակական տվյալների մասին համալիր ու համապարփակ տեղեկատվության տրամադրում:

Սակայն Ադրբեջանը, ի հակադրություն Հայաստանի, երբեք չի տրամադրել այդպիսի ինֆորմացիա և միշտ խախտել ու խախտում է ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթները, բայց դրա համար երբևէ չի էլ ենթարկվել պատասխանատվության: Իսկ հիմա պրոգրեսիվ կերպով, անարգել ընդլայնում է ռազմական բյուջեի ծախսերը և հայտնի է, թե այդ գումարներն ինչ նպատակի են ծառայելու:

Բաքվում, իհարկե, լավ են հասկանում, որ դրա համար իրենց ոչ ոք ոչինչ չի ասելու, դրա համար էլ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկիրը, որը պարտավորություն է ստանձնել նաև այդ կազմակերպության շրջանակներում հետևել անվտանգության պահպանմանը Եվրոպայում, զինվում է ամենամեծ տեմպերով ու չափերով և դառնում է անվտանգության, տարածաշրջանային կայունության խարխլման կենտրոն:

Չնայած Հայաստանը բազմիցս Եվրոպայի ուշադրությունը հրավիրել է այս փաստերի վրա, բայց հասունացել է խնդրին ՛՛իրավական դիվանագիտության՛՛ գնահատականներով մոտենալու և, միջազգային փաստաթղթերի իրավական բաղադրիչի կիրառմամբ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պարտադրելու ժամանակը:

Արման Սահակյան քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ