02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԼՂՀ հակամարտությունը չունի որևէ ռազմական լուծում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

 ”ԼՂՀ-ի հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չունի, բայց մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և ավելի լայն Մինսկի գործընթացին՛՛,-այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք համապատասխանում է Ադրբեջանի պես ագրեսիվ երկրի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կարգավիճակին և ինչպես է են այս […]

Կոստանյանի փոխարեն կընտրվի` ըստ փորձի ու կատարած աշխատանքի

Դեռևս անհայտ է, թե ով է փոխարինելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Զինդատախազի պաշտոնում: Henaran.am-ը Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է, ով է փոխարինելու Կոստանյանին: ”Չգիտեմ, մենք նման հարցով չենք զբաղվում”,-ասաց նա: Մնացականյանը նշեց, որ չգիտի` ովքեր են հավանական թեկնածուները: ”Կգնահատվի իր կատարած աշխատանքների ու փորձի շնորհիվ ու այդպես կընտրեն նրան, ով […]

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Շփման գծի դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, […]

Սառեցված հակամարտությունը կարող է վատ տարբերակով արթնանալ. Le Monde-ն անդրադառնում է ԼՂ հիմնախնդրին

Ֆրանսիական Le Monde թերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թերթի հոդվածը մեջ է բերում InoPressa.ru կայքը` գրելով, որ մասնագետները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է վերածնվել վատագույն տարբերակով:  “Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով, նման մտավախություն են հայտնում Կովկասի փորձագետները՝ ԼՂ առնչությամբ”,- գրում է թերթը` նշելով, որ […]

Տղամարդը տղամարդուն բռնաբարել կարո՞ղ է. ինչ է կատարվում բանակում

”Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության” ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն այսօր լրագրողներին պատմեց, որ ճնշումներ են եղել Հովհաննես Իշխանյանի նկատմամբ՝ իր ”Ուվալնյատի օրը” բանակի վերաբերյալ գրքի համար: Ալեքսանյանի խոսքով`Իշխանյանին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից անհիմն հարցաքննության են կանչել:  Քննարկմանը ներկա Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանն ասաց, որ Հովհաննես Իշխանյանի գիրքը բանակին վարկաբեկում է: ”Գրքում նկարագրվել են դեպքեր, որոնք […]

Henaran.am-ի հրապարակման հետքերով գնացած Ալեքսանյանին ճնշել են

”Amnesty International” իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ”Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա” զեկույցն այսօր կազմակերպված քննարկմանը Լոնդոնից ուղիղ տեսազանգով ներկայացրեց Եվրոպայի և կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: Զեկույցն անդրադառնում է Հայաստանում խոսքի ազատության չարաշահումներին,  բանակում արձանագրված դեպքերի մասին ուսումնասիրողների նկատմամբ ճնշումներին:  ”Հայաստանի կառավարությանը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, ովքեր […]

Բանակի թեման տաբու չէ. իրավապաշտպան

՛՛Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա՛՛,-այսօր բանակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրական են այն տեսակետները, թե բանակում ճնշումները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են լինում: Քննարկման մասնակից ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ […]

ՊՆ մայոր է ձերբակալվել` կաշառքի համար

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը: 09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում […]

ԵԱՀԿ դիտարկում Հադրութի ուղղությամբ

Հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի