23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակի թեման տաբու չէ. իրավապաշտպան

՛՛Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա՛՛,-այսօր բանակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրական են այն տեսակետները, թե բանակում ճնշումները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են լինում:

Քննարկման մասնակից ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը նշեց, որ անիմաստ է ասել, թե ուղղակի տեսակետներ կան: ՛՛Կամ կան փաստեր, կամ չկան: Եթե փաստեր կան, յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղեկացնել, կարող է ինչ-որ մեկի մոտ նման կարծիք կա՛՛,-պատասխանեց նա:

Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանի խոսքով՝ նման տեսակետը սուբյեկտիվ է: ՛՛Մենք չենք բացառում, կարող է տասից երկուսի դեպքում լինի, բայց դա ամբողջը չի: Մենք ոչինչ չենք բացառում, առողջ քննադատութնուն թող լինի, ոչ թե ուղղորդել ու քար շպրտել՛՛: Նա խորհուրդ տվեց նման տեղեկություններ ունենալու դեպքում դիմել համապատասխան մարմիններին:

՛՛Եթե լինում են նման դեպքեր, մեր կողմից պատժվում են՛՛,-շեշտեց Մնացականյանը: Ժաննա Ալեքսանյանը, սակայն, հաստատեց, որ նման դեպքեր բանակում լինում են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ