02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված […]

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երեւանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, […]

Չի նշանակում, թե հրամանատարը պիտի ծեծի զինվորին /վիդեո/

Աշնանային զորակոչի  ժամանակաշրջանում “Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հորդորեց  այն ծնողներին, որոնց որդիներն ունեն առողջական խնդիրներ եւ բուժհետազոտությունների արդյունքներից դժգոհ են՝  դիմեն խորհրդին: “Խնդիրը մեկն է, որ հիվանդ երեխաները չհայտնվեն բանակում: Բազմաթիվ դիմումներ բավարարվել են մեր միջնորդությամբ”,-ասաց նա: Խորհրդի անդամները զորամասեր այցելության ժամանակ՝ սոցհարցումներ են անցկացնում, պրոբլեմները բացահայտում եւ ներկայացնում են համապատասխան պետական այրերին: […]

Զորակոչը կսկսվի դեկտեմբերից

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2013 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել օրեսնդրությամբ սահմանված կարգով` 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին: ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ նախատեսվում է  նոյեմբերի 16-ին ժամը 11-ին նիստ անցկացնել նախորդ զորակոչի արդյունքներն ու այս զորակոչի մասին քննարկումներն ամփոփելու համար: Ըստ որոշման՝ զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկվելու Հայաստանի Հանրապետության […]

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ: Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի: Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում […]

Նախագահը ստորագրել է

ՀՀ նախագահը ղեկավարվելով ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես […]

Սեյրան Օհանյանն ընդունել է հայտնի այլախոհ գրողին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո […]

Հայ հետախույզները չեն վախենում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից /վիդեո/

Հետախույզի օրվա առիթով ասուլիսին “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն-հետախուզական գործողություններին՝ Արմեն Լեւոնյանն ասաց, որ  հայկական կողմը միշտ համարժեք պատասխան է տվել: “Մեր տղաները թե՛ հրադադարի վիճակում, թե՛ հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ միշտ լիովին պատրաստ են արժանի հակահարված տալ”,- ասաց նա: Հայ հետախույզների խոսքով, ադրբեջանցիները չեն կարող հասնել հայերին: Ճիշտ է, ըստ  ավագ […]

Լավ հետախույզի կարեւոր հատկանիշները

Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Օրվա առթիվ այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ հետախուզության ստեղծման հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, ով 1989 թվականին հետախուզական խմբի հիմնադրման հրաման է տվել: “Հավաքվեցին 96 հոգի, որոնցից շատ քիչ մարդիկ ընդգրկվեցին հատուկ նշանակության խումբ: […]

Սեյրան Օհանյանի մոտ

2013թ. նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դևդարիանիին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով: Այնուհետև ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացավ վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի