03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չի նշանակում, թե հրամանատարը պիտի ծեծի զինվորին /վիդեո/

Աշնանային զորակոչի  ժամանակաշրջանում “Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հորդորեց  այն ծնողներին, որոնց որդիներն ունեն առողջական խնդիրներ եւ բուժհետազոտությունների արդյունքներից դժգոհ են՝  դիմեն խորհրդին:

“Խնդիրը մեկն է, որ հիվանդ երեխաները չհայտնվեն բանակում: Բազմաթիվ դիմումներ բավարարվել են մեր միջնորդությամբ”,-ասաց նա: Խորհրդի անդամները զորամասեր այցելության ժամանակ՝ սոցհարցումներ են անցկացնում, պրոբլեմները բացահայտում եւ ներկայացնում են համապատասխան պետական այրերին:

“Պիտի հասնենք նրան, որ զինվորը վստահի, կիսվի հրամանատարի հետ: Այդ դեպքում արդեն դիմումները կպակասեն”,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Henaran.am-ի այն հարցին, թե բանակում ծառայող սպաները համաձայն չեն Սեյրան Օհանյանի այն ուղերձի հետ, թե հրամանատարը զինվորի ընկերն է, քանի որ զինվորները ոգեւորվում են եւ վիրավորում հրամանատարներին՝ տիկին Խաչատրյանն ասաց, որ նախարարի ուղերձը այլ միտք ունի:

“Եթե զինվորը հրամանատարին պատասխան է տալիս, դա չի նշանակում որ պիտի ծեծեն զինվորին”,-ասաց տիկին Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ