22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ հետախույզի կարեւոր հատկանիշները

Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Օրվա առթիվ այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ հետախուզության ստեղծման հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, ով 1989 թվականին հետախուզական խմբի հիմնադրման հրաման է տվել:

“Հավաքվեցին 96 հոգի, որոնցից շատ քիչ մարդիկ ընդգրկվեցին հատուկ նշանակության խումբ: Մենք բացի մարտական գործողություններին մասնակցելուց, կադրեր էինք պատրաստում, սովորեցնում էինք հետախուզության տարրական գիտելիքներին: Արդյունքում ունեցանք կայացած հետախույզ-դիվերսիոն խմբեր”,- ասաց նա:

ՀՆԽ հետախույզ Արմեն Լեւոնյանն էլ, խոսելով լավ հետախույզի կարեւոր հատկանիշներից, նշեց, որ նա առաջին հերթին պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինի:

“Շատ կարեւոր է նաեւ հոգեբանական պատրաստվածությունը: Պետք է նաեւ լինի շատ ուշադիր, դա շատ կարեւոր է”,- ասաց նա:

Հայ հետախուզության բացերին անդրադառնալով` ՀՆԽ հրամանատար Վլադիմիր Վարդանովը առանձնացրեց հետախուզական ռադիոտեխնիկան ռուսական կամ ամերիկյան կողմից ձեռք բերելու հարցին այն դեպքում, երբ Հայաստանն ունի իրենը ստեղծելու պոտենցիալ: “Նրանք կարող են փողերն ուտել ոչ թե ատկատների վրա, այլ հենց այս ոլորտում, բայց գոնե ինչ-որ օգուտ կտան”, – նշեց նա:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ