Բարձր գնահատական հայ-իտալական համագործակցությանը
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում: Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը: […]