Բավական չի՞
Ազգային ժողովու քննարկում է ՛՛Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ օրենքի նախագծով նախատեսում է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացված անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնել:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիմնական զեկուցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեց, թե ինչու է նախատեսվում ժամկետը երկարաձգել, որն է դրա տրամաբանությունը:
Նա նշեց, որ եթե կա վիճակագրություն, ապա նախարարը պետք է ներկայացնի, թե նախորդ ժամկետի երկարաձգումից մինչև այսօր ընկած ժամանակահատվախում քանի զինապարտ է ներկայացել և կատարել համապատասախան մուծումներ։ ՛՛Եթե այդ մուծումների քանակի վերաբերյալ տեսություն կա, դա ներկայացնեիք, որ իմանաք, տեսնենք, թե դա բյուջեին որևէ ռեալ եկամուտ բերում է, թե ոչ՛՛,-ասաց նա և անցավ հաջորդ հարցին։
՛՛Արդյոք բավակա՞ն չի, արդեն 4-րդ անգամ ենք այս ժամկետը երկարաձգում օրենքի գոծողության, մի կողմից հնարավորություն ենք տալիս, որ 27 տարին լրացած մեր հայրենակիցները վերադառնան խուսափեն քրեական պատասխանատվությունից և վերադառնան հայրենքի, մյուս կողմից էլ նպաստում ենք, որ նրանք մնան դրսում, քանի որ նրանք ծառայելու ցանկություն չունեն, կամավոր գալու և ծառայության մեկնելուն և մնան մինչև 27 տարին լրանալը։
Չունե՞ք այդպիսի մտավախություն, որ տարեց տարի կրկնելով արհեստական սողանցք ենք ստեղծել, որ նաև զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացիները մնան արտերկրում դրսում, 27-ը լրանա նոր գան՛՛,-հարցրեց նա։
Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ ամբողջությամբ կիսում է պատգամավորի այդ մտահոգությունը, բայց նշեց, թե բոլոր դեքպում խուսափողները, եթե պետք է խուսափեն, կխուսափեն։ ՛՛Մենք ունենք դեպքեր, որ երիտասարդները տարբեր պատճառով գտնվելով արտեկրում՝ ուսման, աշխատանքի և այլն, համենայն դեպս վերադառանում և ծառայում են, բայց այն մարդիկ, որ որոշել են 27-ը մինչև չգալ, այսինքն՝ խուսափել ծառայությունից, հետևաբար նրանք միևնույն է՝ չեն գալու՛՛:
Նախարարը նշեց, որ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը նրանց հույս է ներշնչում, որ գան հայրենիք։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր տարի շուրջ 1000 զինապարտ է ներկայացել և կատարել համապատասախան մուծումներ։ ՛՛Անցնող օրենքից կիրառման ժամկետը երկարաձգելուց 1241 մարդ է ներկայացել, որոնք 2 մլրդից մոտ 100 մլն պակաս մուծումներ են կատարել համապատասախան ֆոնդ։ Այս պահին կրկին 1000 հոգի նույն վիճակում են, որոնց 27-ը դեռ չի լրացել և նրանք գտնվում են հետապնդման մեջ՛՛,-ասաց Հակոբյանը: