13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նորակոչիկները իրենց ծառայության վայրն ընտրեցին վիճակահանությամբ. նրանց արգելվեց հեռախոսով հաղորդակցվել /ֆոտո, վիդեո/

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, այսօր լրագրողները եղան կենտրոնական հանրապետական հավաքակայանում՝ հետեւելու զորակոչի ընթացքին:

Առաջին անգամ 2013թ. ձմեռային զորակչոին՝ նորակոչիկներն իրենց ծառայության վայրը ընտրում են վիճակահանությամբ: ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի խոսքով, վիճակահանության վերաբերյալ մինչ օրս թեթևակի բողոք էլ չկա: Բոլորը թերեւս գոհ են:

Վիճակահանությունը իրականցվում է ծնողների ներկայությամբ: “Աշխատում ենք, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող ոչ մի նորակոչիկ չհայտնվի բանակում: Դեռ չկա նման դեպք, որ առողջական խնդիրներ ուեցող նորակոչիկը զորակոչվի բանակ”,-ասաց նա:

Այս տարվա  ձմեռային զորակոչը 20%-ով իրականացվել է:

Նորակոչիկները պտտվող թմբուկներից հանում են տոմսը, բացում, բոլորին ցուցադրում: Սակայն ծնողները էլի հարցեր ունեն գեներալին եւ փորձում են ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Զինվորական սպաները նույնիսկ մի քանի անգամ չեն զլանում նույնը կրկնելուց:

Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող նորակոչիկներից ոմանք գուցե բարի նախանձով են նայում Սիսիանում կամ Վարդենիսում ծառայող իրենց հասակակիցներին, բայց հետո սթափվում են եւ հայտարարուոմ, որ զորամասը զորամաս է:

“Կարեւորը ծառայենք, վերջացնենք ու առողջ տուն գանք: Ամեն տեղ էլ նույն է, մեր հայրենիքն է”,-ասացին նրանք Henaran.am-ի հետ զրույցում:

Նորակոչիկները լրագրողներից հեռախոս են խնդրում՝ ծնողներին զանգելու համար: Մեկ-երկու հոգի հասցրին, մինչեւ խիստ հայացքով ռազմական ոստիկանության սպան չարգելեց:

“Այս պահից էլ սկսվում է զինվորական խստությունը: Թող սովորեն”,-ասաց նա:

Նորակոչիկների խոհերը տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ