08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թող դուշմանի վրա ատամ գցեն.մինուճար Հակոբին ճանապարհեց /վիդեո/

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Սամվել Հակոբյանը՝ իր մինուճար որդուն՝ Հակոբին այսօր բանակ էր ճանապարհում: Հայրը հասել էր կենտրոնական հավաքակայան եւ սպասում էր, թե երբ վիճակահանությամբ կորոշվի տղայի ծառայության վայրը:

“Բացի իրենից, 2 աղջիկ ունեմ, մեկ թոռնիկ: Փոքրիկ աղջիկս երրորդ դասարան է: Հակոբս ինձ բանակից ազատեց: Ծնվեց, ուվալնյատ արին՝ ասին գնա”,-փոքր-ինչ հուզված հիշում է նորակոչիկի հայրը:

Վիճակահանությանը թերահավատորեն է վերաբերում, մտածում է, որ մեր “երկրում արդար բան չկա ու չի էլ կարող լինել”:

“Կարան էնպես վիճակ ստեղծեն, որ ձգեն էդ տոմսերը, սաղը խոսքի Ղարաբաղ ընկնեն”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը: 

Այնուամենայնիվ, բարի ու հաջողակ ծառայություն մաղթելով բոլորին՝ ոսկեհատցի Սամվել Հակոբյանի ցանկությունը մեկն է՝ որտեղ էլ լինեն հայ տղերքը իրար ատամ չգցեն կամ արյուն խմեն:

“Եթե գցող են, թող իրենց դուշամանին անեն”,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ