02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հանդիպել էր Սեյրան Օհանյանին

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին: Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի եւ գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին […]

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայի պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին դադարեցնել պատերազմը: Նա դա արել է այսօր` սուրբ ծննդյան ուղերձի շրջանակներում, գրում է  Газета.Ru-ն:  Նա ասել է, որ “պատերազմն արդեն շատ ճակատագրեր է խեղել” եւ կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային: 

Մարտական դիրքերում 2 հայ զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 22-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթեւ հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը եւ  Էրիկ Սլավիկի Կարապետյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները […]

ՊՆ պատվիրակությունը մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած […]

Ինքնասպան եղած զինվորի գործով կալանավորվել է երրորդ անձը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում ինքնասպան ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մահվան  փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է երրորդ մարդը:Նա  նա վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանն է: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը, Արթուր Մուրադյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 […]

Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են. Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ  ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով: Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող […]

Ստորագրեցին

 Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ […]

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում  կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության  նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության […]

Խաչատուրովը ստվերում է մնում

 ՛՛Մահվան դեպքերը բանակում շարունակվում են: Այն, թե Քննչական ծառայությունը ինչպես է կատարում նախաքննություն, ուղղակի սարսափելի է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Լրագրողներ հանուն իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ վկաներին ամիսներով Ռազմական ոստիկանությունում պահում են անազատության մեջ: ՛՛Երբ վկան դատարանում հայտարարում է, որ ճնշումներ են եղել, մեղադրողը հենց դատարանում կարող է սպառնալ վկային՛՛,-նկատեց Ալեքսանյանը: […]

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի