08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Մարտական դիրքերում 2 հայ զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 22-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթեւ հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը եւ  Էրիկ Սլավիկի Կարապետյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ