11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ հետախույզները չեն վախենում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից /վիդեո/

Հետախույզի օրվա առիթով ասուլիսին “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն-հետախուզական գործողություններին՝ Արմեն Լեւոնյանն ասաց, որ  հայկական կողմը միշտ համարժեք պատասխան է տվել:

“Մեր տղաները թե՛ հրադադարի վիճակում, թե՛ հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ միշտ լիովին պատրաստ են արժանի հակահարված տալ”,- ասաց նա:

Հայ հետախույզների խոսքով, ադրբեջանցիները չեն կարող հասնել հայերին: Ճիշտ է, ըստ  ավագ հետախույզ Վարդան Ենոքյանի, չպետք է թերագնահատել հակառակորդին, սակայն նրանք չեն անում այն, ինչ անում է հայ զինվորը, հայ հետախույզը:

“Հայը իր հոգեբանությամբ զինվորի կերտվածք ունի ի ծնե: Ադրբեջանցիները չունեն զինվորի այդ հոգեբանությունը, ուստի լավ հետախույզ ի սկզբանե չեն կարող լինել: Դեռեւս խորհրդային բանակում էլ ադրբեջանցիները թույլ էին”,- հայտարարեց Վարդան Ենոքյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ