17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դա­տարանի վարույթում է Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի և Սամվել Մկրտումյանի գործով կա­յացված դատական ակտի վերանայման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Այս գործիմ անդրադարձել է “Ժամանակ” թերթը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել, որ ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Բաբայանը 2008թ. հուլի­սի 10-ից ընդգրկված է եղել մարտական հերթաաահությունում: հուլիսի 14-ից մինչեւ 16-ը նա պարբերաբար խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնագլուխ թողել է մարտական դիրքը եւ վերադարձել ժամեր անց: Բացի այդ, հուլիսի 14-ից մինչեւ 18-ը մարտական հենակետում ստորադասության հարաբերու­թյունների բացակայության պայմաններում պարբերաբար խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ հայհոյանքներ տալով անպարկեշտ կերպով ստորացրել է համածառայող Գոռ Մանասյանի արժանապատվությունը:Ստիպել, որ նա իր համար որոշակի ծառա­յություններ կատարի՝ սուրճ եփի, շոր լվանա եւ այլն:

Հուլիսի 18-ի կեսօրին Բաբա­յանը հերթական անգամ հայհո­յել ու ապտակել է Մանասյանին: Նույն օրը՝ ժամը 22-ից 24-ը Մա­նասյանի հետ մարտական կրա­կակետում նշանակված լինելով ժամապահության, խախտել է մարտական հերթապահության կանոնները, ծառայության չի գնացել, մոտ 50 րոպե զբաղվել է ծառայության հետ կապ չունե­ցող այլ գործերով: ժամը 22-ն անց 50-ին գալով մարտական դիտակետ՝ Բաբայանը հայհոյել ու ծեծել է ժամապահություն անող Մանասյանին:

Մասնրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ