07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դարձյալ ազատամարտիկները

Այսօր հայտարարությամբ հանդես են եկել նաև Գյումրիի, Վանաձորի և Ապարանի ազատամարտիկները.

Մի քանի ամիս առաջ Արցախյան պատերազմի մասնակից վետերանները առաջ քաշեցին իրենց սոցիալական վիճակը փոքր ինչ բարելավելու պահանջ, սակայն իշխանությունները որևէ իրական քայլ չձեռնարկեցին այդ խնդիրներին որևէ կերպ լուծում տալու ուղղությամբ: Ավելին’ գործի դրվեց ազատամարտիկներին պւաակտելու, վարկաբեկելու գործընթաց: Օգտագործելով ազատամարտիկի ծանր սոցիալական պայմանները, գայթակղելով, ծուղակ լարելով, ի դեմս ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդիա Ավետիսյանի, փորձ է արվում վարկաբեկելու հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:

Իշխանություններին խորհուրդ ենք տալիս խարդախների, գողերի, ավազակների ու կաշառակերների ավելի լայն սպեկտր փնտրել իշխանության կոռումպացված համակարգում. վերևից՝ վար, բոլոր օղակներում, արտասահմանյան բանկերում միլիոնների հաշիվներ բացողների, օֆշորային գոտիներում երկրից թալանածը ներդնողների շրջանում:

Իշխանություններից պահանջում ենք.

Վերջ դնել ազատամարտիկների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու նսեմ գործընթացին:

Անհապաղ ազատ արձակել գնդապետ Վոլոդիա Ավետիսյանին:

Արցախյան պատերազմի՝ վետերան ազատամարտիկներ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ