16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ն. Բորդյուժայի նախապես հայտարարված ասուլիսը չկայացավ

Հոկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվել է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այսօր տեղի է ունեցել նիստի պաշտոնական բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Իր խոսքում Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում այսուհետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը դառնալու է ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնների ստեղծումը` ՀԱՊԿ անդամ-երկրների տարածքներում:

Նիստից հետո ստորագրվել են ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում եւս հինգ համաձայնագիր:

Հարկ է նշել որ թեեւ նախապես հայտարարվել էր, որ նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի ասուլիս են տալու, սակայն նրանք ասուլիսին չեն մասնակցել` զբաղվածության պատճառով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ