12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Բնակարանային պայմանների բարելավման խնդիրներն ուշադրության կենտրոնում են

ՀՀ կառավարության և  ՀՀ պաշտպանության նախարարության  առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները: Ըստ այսմ` վերջին տարիներին շահագործման են հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի բազմաթիվ շենքեր: Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողների ընտանիքներ:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց  ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես  գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում  է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բացման արարողությունից հետո պաշտպանության  նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ