25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական կողմի կրակոցների առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հոկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով ԵԱՀԿ հերթական դիտարկման ընդհատման հետ: Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

“Այսօր ԵԱՀԿ թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել է շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքների սովորական փոխանակումից հետո, երկու կողմերում գտնվող ԵԱՀԿ թիմերի անդամները կրակոցներ են լսել, երբ մոտեցել են դիտարկման կետին: Անհնար է եղել պարզել, թե որ կողմից են լսվում կրակոցները: Ելնելով անվտանգության նկատառումներից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ստիպված է եղել ընդհատել դիտարկումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ԵԱՀԿ դիտարկմանն աջակցելուն, բարձր աստիճանի պրոֆեսիոնալիզմ են հանդես բերել:

Նրանք հավատում են, որ սա բացառիկ եւ ցավալի դեպք է, որը խափանում է այդ մարդկանց, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի  աշխատանքը, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսի հրադադարի մասին համաձայնագրի աշխատանքը:

Համանախագահները համապատասխան մարմիններին կոչ են անում մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննել այն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ