11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջհանգիրյանը վախենում է՝ կունենանք Սիրիայի և Լիբիայի օրինակը

 ՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը Ազգային ժողովը մերժեց: Համահեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այս նախագիծը նպատակ ունի բացառել Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ռեժիմ ապահովելու հարցում: 

՛՛ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել, որը ակնհայտորեն կոչված է գործող օրենքից հանելու կամ բացառելու ԶՈւ ներգրավումը արտակարգ դրության ռեժիմի ապահովման ժամանակ, ինչը մեր Սահմանադրության կոպիտ խախտում է, ինչն արձանագրել է նաև մեր իրավաբանական ծառայությունը կամ վարչությունը՛՛,-նշեց Ջհանգիրյանը։ Վերջինս նկատեց, որ եթե այդ խնդիրը չլուծվի, կունենանք Լիբիայի և Սիրիայի օրինակը։

Պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեծամասնության անունից նշեց, որ հանձնաժողովում քննարկվել է և ներկայացվել նաև հակառակ փաստարկները։ ՛՛Չեմ կարծում, որ գործող օրենքը հակասահմանադրական է՛՛,-ասաց պատգամավորը՝ հավելելով, թե նախագծում կան մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք իրենք պատրաստ են քննարկել և ներկայացնել։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, թե ՛՛իրավապես նկատելի է, որ ներկայացված նախագիծը չի հակասում Սամանադրությանը, սակայն դա չի նշանակում, որ գործող օրենքն ունի հակասահմանադարական կետեր՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ