10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս կյանքում բավարարություն չկա … գեներալը գոհ է

 ՛՛Շատ լավ, դրական ազդեցություն կունենա, որ զինվորականներինը բարձրանում է, շատ գոհ եմ՛՛,- Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերում ուժային կառույցների աշխատավարձերի բարձրացմանն` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցությա պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Հարցին, թե բավարար կլինի այդ բարձրացումը, որ զինվորականները նորմալ ապրեն, գեներալը նկատեց. ՛՛Այս կյանքում բավարարություն չկա՛՛:

Իսկ արդյոք 2014 թվականի բյուջեն կկարողանա լուծել ազատամարտիկների խնդիրները, գեներալը պատասխանեց. ՛՛ Անպայման կլուծվի, տեսար՝ առաջին հարցով ազատամարտիկների բնակարանների մասին էր՛՛:

Դիտարկմանը, թե զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրի համար նախատեսվող գումարը կրճատվել է, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. ՛՛Չի կրճատվել: Նաաբարոտ, ավելացրել են, դե ծառայության համար առանձին աշխատավարձ են տալիս, բնակարանների համար էլ կամ գումար են տալիս, կամ շենքեր են սարքում, տալիս՛՛:

Լրագրողի հիշեցմանը, թե ազատամարտիկները նստացույց են անում, ԵԿՄ նախագահը նետեց. ՛՛Դե ես չեմ իմանում, դուք ավելի լավ եք իմանում, ես այնտեղ չեմ գնում՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ