08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոխնախարարը զայրացրեց գեներալ Սարոյանին

Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, թե Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակագի համար 2014թ.-ի բյուջեով հատկացրել է 9.5 մլդ դրամ, որը 28 տոկոսով ավելի է 2013թ.-ի բյուջով հատկացված ցուցանիշից:

 ՛՛Ոստիկանությանը 2014թ.-ի բյուջեով նախատեսվում 34.2 մլդ դրամ, որը 2013թ.-ի համամատ ավելի է 11 տոկոսով: Ոստիկանության գծով կան նաև արտաբյուջետային ներդումներ: Ազգային անվտանգության ծառայությանը նախատեված է 16.5 մլդ դրամ, որը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 15 տոկոսով: Պետական պահպանության ծառայության համար բյուջեն սահմանել է 2.4 մլդ դրամ՛՛: Նա հայտնեց նաև, որ հինգ հարյուր մլն դրամ է հատկացվել ազատամարտիկների բնակարանաշինությանը: 

՛՛Նրանք, ովքեր հերթագրված են բնակարանների համար, բավական մեծ գումարներ են պահանջում: Եթե կգտնենք ոլորտներ, որտեղ կարելի է կրճատել կամ եկամուտներ ավելացնել այս խնդրի լուծման հարցով, հավատացեք՝ ես ձեր կողքին կկանգնեմ՛՛:

Պավել Սաֆարյանին տեղից ընդհատեց գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը. ՛՛Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս՝ դու էտի ասա: Մերը գրողին ըլնին՝ զինվորականներին ինչքա՞ն եք տալիս, մենք մեր մասին չենք մտածում՛՛:

Երբ Սաֆարյանը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, թե ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատավարձերը հավասարեցված են, ՊՆ-ն փոքր-ինչ ավելին է և աշխավարձերը սահմանված են ըստ խմբերի, Սեյրան Սարոյանը զայրացավ: ՛՛Ինչ թիվ պիտի չասես՝ կասես, ինչ թիվ պիտի ասես՝ չես ասի՛՛:

Այստեղ միջամտեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով  շեշտեց. ՛՛Առավոտյան վարչապետը ներկայացեց, որ հունվարին բաձրանում են ուժային կառույցների աշխատավարձերը: Հիմա ԱԺ-ն դեռ օրենքը չընդունած դուք թիվ եք հրապարակում, թիվ եք բարձրաձայնում՛՛:

Փոխնախարարն ի պատասխան հստակեցրեց, թե տվյալ ցուվանիշները գործելու են օրենքի ընդունումից հետո միայն: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հավելեց.

՛՛Հասարակության մեջ կա կարծիք, թե ԱԺ-ն, Կառավարության հետ տնավարի իրենց աշխատավարձը բարձրացնում է՝ ի հեճուկս աղքատների: Ներկայացրեք սոցիալական բեռի թուլացումը, որ չստացվի, թե ամեն ինչ անում եք 131 պատգամավորի աշխատավարձի բարձրացման համար՛՛: Շարմազանոը համաձայնեց Արզումանյանի հետ՝ նկատելով.

՛՛Քանի՞ հազար սպայի վրա է անդրադառնալու աշխատավարձերի բարձրացումը: Ազգային անվտանգության խնդիրը թիվ մեկ խնդիրն է: Առանց ամուր բանակի, ոստիկանության, փրկարար ծառայության դժվար է պատկերացնել տնտեսության, ժողովրդավարության զարգացումը:

Սա է հարցը: Լայն թափով բարեփոխումներ են իրականացվել, բայց գաղտնիք չէ, որ աշխատավարձերը հեռու են բավարար լինելուց: Այն ոստիկանը, որ գիշեր ու զոր չի քնում, սահմանում աշխատողը որքան է ստանալու: Սա ասեք՝ քանի հազար հայ ընտանիքի բյուջեի վրա է դրական ազդում օրինագիծը՛՛:

Պավել Սաֆարյանն էլ ասաց, թե ինքը չի կարող առանձին ներկակացնել օրինակ ուսուչցի աշխատավարձը, քանի որ կանոնակարգով ինքը երեք գերատաչությունների հարցը պետք է ներկայացնի: Ապա մանրամասն ներկայացրեց զինվորական կառուցվածքը՝ իրենց թվերով, ըստ էության բացահայտելով պետական գաղտնիք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ