28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վթարի են ենթարկվել զինծառայողներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ “ԲՄՎ 316 A”  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել եւ նույն օրը ժամը 16:10-ին  Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված […]

Զինապարտներին, ազատամարտիկներին հավաքագրում են

 “Այո, երիտասարդներին տանում ենք ուսումնական վարժանքների”,-Henaran.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ուսումնական վարժանքների տանում են զինապարտներին, իսկ ըստ ՀՀ օրենսգրքի զորացրված զինվորը իր ծառայության ավարտից հետո դեռևս երկու տարի համարվում է զինապարտ: Բացի նրանցից վարժանքների են կանչվում նաև նախկին ազատամարտիկները, բացառիկ մասնագետները: Վերջիններիս փորձը, համաձայն Հովհաննիսյանի, հարկավոր է նոր զինվորին, իսկ մասնագետն […]

Հայաստանը 2013-ին էլ կշարունակի ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին.ՊՆ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին: Ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած “ԱՅՍԱՖԵ” գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը. “Հայ զինծառայողներն արդեն երկու և կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում` ԳԴՀ և այլ […]

Խորհուրդներ զինվորին

Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: […]

Քոչարյանը ճշտվում է Մոսկվայի հետ. Հրապարակ

Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Այսմ մասին տեղեկացնում է “Հրապարակ”-ը: Հասկանալի է, ֆորմալ` “ԱՖԿ-Սիստեմայի” գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռւսսմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության եւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու […]

ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերը Հայաստանում են

Սեպտեմբերի 9-ին “Մարշալ Բաղրամյան” զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների  ստորաբաժանումներին էր այցելել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Գործընկեր երկրների զինծառայողների զինվորական տողանի ընթացքում Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ  արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զեկուցեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներն ամբողջությամբ տեղակայվել են […]

Զինվոր է ինքնասպան եղել

Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդագրության Երեւանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում  ստացվել է հաղորդագրություն,  համաձայն որի  2012թ սեպտեմբերի 9-ին  ժամը 02:15-ի  սահմաններում   ժամապահի պարտականությունները կատարելիս`  պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային  Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տեղեկություններով` նա ինքնասպան է եղել:  Դեպքի վայր է […]

Ո՞վ կլինի հաջորդը ՊՆ-ում. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանակվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է: Վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաեւ տենդերների հաղթողները, կարճ ասած` վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետեւանքներով: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող […]

ՀՀ-ն պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժությունները

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. “Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, […]

ՀՀ-ում կանցկացվեն վարժանքներ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ

ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն համատեղ վարժանքներ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ` “Փոխհամագործակցություն-2012” անվանումով, որոնց ընթացքում կմշակվեն ուժի կիրառումը եւ անվտանգության հավաքական միջոցները կովկասյան տարածաշրջանում: Վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ստորաբաժանումները եւ օպերատիվ խմբերի ու հատուկ նշանակման ջոկատների ուժերը, իչպես նաեւ Միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի