ՀՀ-ում կանցկացվեն վարժանքներ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/08/վարժանքներ.jpg)
ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն համատեղ վարժանքներ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ` “Փոխհամագործակցություն-2012” անվանումով, որոնց ընթացքում կմշակվեն ուժի կիրառումը եւ անվտանգության հավաքական միջոցները կովկասյան տարածաշրջանում:
Վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ստորաբաժանումները եւ օպերատիվ խմբերի ու հատուկ նշանակման ջոկատների ուժերը, իչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջազգային դիտորդները:
Վարժանքները նախատեսված էին անցկացնել սեպտեմբերի 3-8-ը, սակայն հետաձգվել են տեխնիկական խնդիրների պատճառով: