23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խորհուրդներ զինվորին

Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել:

Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից:

Գրքույկը կրում է “Առողջության, առաջին օգնության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մատչելի խորհուրդներ զինվորին” անվանումը և նպատակ ունի զինվորին սովորեցնել ինչպես գործել առողջական այս կամ այն խնդիրների ի հայտ գալու դեպքում: Այս 56 էջանոց գրքույկում մատչելի կերպով ներկայացված է, թե ինչպես պետք է զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները:

Բացի այդ, գրքույկում ուշադրություն է դարձված արտաքին միջավայրի ազդեցությանը օրգանիզմի վրա, առաջին օգնությանը դժբախտ պատահարների, շնչառության խանգարման դեպքում և հանկարծահաս հիվանդագին վիճակներում, ինչպես նաև  կոտրվածքների, սրտի կանգի, այրվածքների,  էլեկտրահարությունների, թունավոր միջատների և օձերի խայթոցի  ժամանակ: Գրքույկի մեկ այլ բաժնում մանրամասն նկարագրված են սուր աղիքային և սուր շնչառական հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները:

Վերջին գլխում նկարագրված են որոշ ախտանիշներ և դրանց հնարավոր պատճառները: Նշենք, որ ամեն մի դեպքի նկարագրության և առաջին բուժօգնության մասին հատվածում նշված է, որ զինվորը պարտավոր է իր կամ համածառայակից ընկերոջ առողջական խնդիրների դեպքում՝ առաջին բուժօգնությունից հետո դիմել զորամասի բուժկետ կամ մոտական բժշկական հաստատություն:

Այս գրքույկը զինվորներին դժբախտ պատահարներից հեռու պահելու մի փորձ է: Այն նաև կոչ է զինվորներին` առողջական խնդիրների դեպքում չփորձել թաքցնել հիվանդությունը կամ ինքնուրույն բուժվելու փորձ անել:

Այն վերջին ժամանակներս զինվորների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկված հերթական քայլն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ պարբերաբար կազմվում են բազմաթիվ նմանատիպ գրքույկներ՝ զինվորի ապահովության և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար գրքույկի առաջին մասում զգուշացում կա զինվորներին, որ նրանք պարտավոր են զեկուցել հրամանատարությանը վարակիչ հիվանդությունների առկայության մասին, նաև զինծառայող չպետք է թաքցնի իր հիվանդությունը և հիվանդանալու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել բուժկետ:

Զինվորը լավ սերտելով և մշտապես ձեռքի տակ ունենալով այս գրքույկը` հեռու կմնա ծանր դեպքերից և կկարողանա առողջ և ապահով ծառայություն տանել: Գրքույկը հատկապես օգտակար կլինի մարտական հերթապահության ժամանակ, քանի որ շատ ժամանակ հենակետում զինվորները ունենում են առողջական խնդիրներ ցրտից, երկար կանգնելուց, թունավոր միջատների, սողունների խայթոցից. ծայրահեղ դեպքերում զինվորը պետք է իմանա ինչպիսի կանխարգելիչ միջոցների դիմի մինչև օգնության հասնելը:

Աշոտ Իսրաելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ