04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վթարի են ենթարկվել զինծառայողներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ “ԲՄՎ 316 A”  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:

Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել եւ նույն օրը ժամը 16:10-ին  Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, եւ կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.:

Վերջինս չի տուժել:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ