Պարգեւատրեց Սեյրան Օհանյանը
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման եւ գործունեության 20-ամյակին:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի կուրսատներն ու նրանց ծողները:
Իր շնորհավորանքի խոսքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական ավիացիոն ինստիտուտի անցած ուղին եւ ձեռքբերումները. “Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռազմական այս կրթօջախը ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոն է, ունի ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ եւ փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ: Անցած 20 տարիների ընթացքում 612 սպաներ՝ օդաչուներ, ավիացիոն տեխնիկներ, կապավորներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ այս ռազմական հաստատությունում են սկսել գրել զինվորական բարդ, բայց եւ անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը: Ի
նստիտուտի ղեկավարության, դասախոսական կազմի եւ շնորհաշատ կուրսատների ջանքերի շնորհիվ այս ռազմական կրթօջախը դարձել է նաեւ գիտական նորարարական լուրջ աշխատանքի կենտրոն: Բավական է նշել, որ դեռեւս 2006թ. ինստիտուտում սկսվեցին թեթեւքաշային անօդաչու թռչող սարքերի ստեղծման աշխատանքները, որի արդյունքում. հաջողությամբ փորձարկվեց ՀՀ ԶՈՒ առաջին անօդաչու թռչող սարքը”,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւ ինստիտուտի ողջ անձնակազմին մաղթել միասնական կամք, վճռականություն, նվիրում եւ պատվախնդրություն: