16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իսրայելը կրկին ռմբակոծել է Գազան

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերն Իսրայելը ռմբակոծել է Գազայի հյուսիսը` 2 ուղղություններով: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Haaretz”-ը:

Իսրայելական բանակի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ավիահարվածներն ուղղված են եղել “ահաբեկչական օբյեկտների” վրա եւ ճշգրտորեն հարվածել են նշանակետին: Սակայն պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելցիները “գրոհել են կղմինդրի գործարանը” Շիջայա տարածքում եւ Բեյթ-Լախիի շրջակայքում գտնվող “գյուղատնտեսական ինչ-որ բաց տարածք”:

Իսրայելական իշխանությունների տվյալներով` պաղեստինցիները հանդես են եկել պատասխան հարվածով` 3 հրթիռ արձակելով Իսրայելի տարածքի վրա: Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հրթիռակոծության համար: 

2012-ի նոյեմբերին Իսրայելն իրականցրեց “Ամպամած սյուն” գործողությունը, որն ուղղված էր Գազայի հատվածից իր տարածքի ռմբակոծությունները դադարեցնելուն: Գործողության արդյունքում, ըստ տարբեր տվյալների, 100-200 պաղեստինցի զոհվեց:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ