15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի 28+Հայաստան ձևաչափով նիստին

 Սույն թվականի ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին: Պատիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաև բրիֆինգ ”ՀՀ պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը” նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ