07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական փուլ է մտնում. Պետդումայի պատգամավոր

Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը կարծում է, որ հնարավոր է` հայ-ադրբեջանական պատերազմ սկսի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում կայացած կլոր-սեղան քննարկման շրջանակներում` մեկնաբանելով լրագրող Միլրադ Ֆաթուլաեւի հետ տեղի ունեցած դեպքը, հաղորդում “Regnum” գործակալությունը:

“Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական փուլ է մտնում”,-հայտարարել է պատգամավորը,-“Բոլոր  նրանք, ովքեր գալիս են Ղարաբաղ, “պերսոնա նոն-գրատա” են դառնում: Մամուլի ներկայացուցչին կալանավորելը խոսում է այն մասին, որ պատերազմ է սկսվում”:

Մարտի 26-ին ռուս լրագրող Միլրադ Ֆաթուլաեւին կալանավորել են Բաքվի օդանավակայնում: Ֆաթուլաեւը գործուղման է մեկնելիս  եղել, սակայն ադրբեջանցի սահմանապահները նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ