26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխարհահռչակ Պիետրոդարկին Ռիտա Սարգսյանի երգը կներառի իր ձայնասկավառակում

Այսօր ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց ՛՛Hollywood Non-Stop’’ համերգային ծրագիրը: Համերգի գործընկերն են Վիվասել-ՄՏՍ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: ՛՛Hollywood Non-Stop’՛-ը ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է: Երեկոյի ընթացքում հնչեցին  ՛՛Գլադիատոր՛՛, ՛՛Կարիբյան ծովի ծովահենները՛՛, ՛՛Կնքահայրը՛՛ և այլ կինոնկարների սաունդթրեքները: Ծրագրի ընթացքում կատարումով հանդես եկավ նաև աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո […]

Կաննի կինոփառատոնը բացված է /ֆոտո/ /վիդեո/

Նախօրեին ֆրանսիական Կանն քաղաքում տեղի ունեցավ Կաննի հեղինակավոր կինափառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Փառատոնի բացման պատվին է արժանացել հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն: Հանդիսավոր արարողությունը վարել է ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տատուն: Այս տարի կինոփառատոնի ժյուրիի կազմում են Սթիվեն Սփիլբերգը, հնդիկ դերասանուհի Վիդյա Բալանը, ճապոնացի ռեժիսոր Նամո Կավասեն, բրիտանացի ռեժիսոր Լին Ռեմսին, դերասաններ Դանիել Օտեյը, Նիկոլ Կիդմանը եւ Քրիստոֆ […]

Պիետրոդարկին` քաղցկեղով հիվանդ հայ մանուկների համար

Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց “Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։ Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով “Hollywood Non-Stop”-ի […]

Ամենավերևից պետք չէ. Պողոսյանը համաձայն է Սերգեյ Դանիելյանի հետ

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը չի դիտել վերջերս մեծ աղմուկ հանած ”Անուշ” օպերայի վերաձևակերպված տարբերակը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե համաձայն է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, որ ամեն մի հարցով պետք է չէ դիմել նախագահին, նրան նամակ գրել, Պողոսյանը պատասխանեց. ”Չեմ նայել, չեմ կարող որևէ բան ասել երևույթի մասին, բայց համամիտ […]

”Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր”

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության […]

Երանի նրանք էլ ունենային մեկը, որին մենք այդքան ցանկանայինք

Մայիսի 19-ին Երևանում նշվելու է Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը: Այս մասին  լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նա նշեց, որ մայիսի 19-ին հավաքվում են Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ Երևանում, իսկ մայիսի 26-ին` Թբիլիսիում: Երևանում  Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա անսամբլը ներկայացնելու է համերգային ծրագիր, մարդիկ լինելու են տարազներով, ձեռքերին` վարդեր, ապա կայանալու է երթ Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից: […]

Աշոտյանն ուրիշ է

Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի […]

“Եվրատեսիլի” առաջին կիսաեզրափակչի հաղթողները /վիդեո/

Շվեդական Մալմյո քաղաքում նախօրեին տեղի ունեցավ “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որը մեկնարկել է նախորդ տարի “Եվրատեսիլի” հաղթող շվեդ երգչուհի Լորինի “Euphoria” երգով: Ելույթին մասնակցել են Մալմյոյի հատուկ դպրոցի 68 խուլուհամր երեխաներ:  Առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կիպրոսի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Դանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Ավստրիայի եւ Բելգիայի մասնակիցները: […]

Սամվել Ալեքսանյանը ՛՛քյասիբ՛՛ մարդ է … /վիդեո/

“Սամվել Ալեքսանյանը մաքսիմում կասի ես գործ չունեմ, ես քյասիբ մարդ եմ, 8 երեխա ունեմ, երեխա եմ պահում և նրանց նպաստով յոլա եմ գնում”,-ասաց  ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին,թե արդյոք “փակ շուկայի” ճակատագրով մտահոգ անձինք անձամբ խոսել են սեփականտիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի հետ կամ […]

Մառազմ, դեբիլություն…Սերգեյ Դանիելյանը դիմում է ՛՛սիրելի նախագահ ջանին՛՛

 Դերասան Սերգեյ Դանիելյանը չի դիտել վերջերս Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Սերժ Ավետիքյանի բեմադրած ՛՛Անուշ՛՛ օպերան: Այս մասին նա ասաց այսօր լրագրողներին: Օպերայից դժգոհողների նամակին Դանիելյանը քննադատաբար է մոտենում և ասում է, որ արդեն անցել է ժամանակը, երբ կարելի է նախագահին ամեն հարցով նամակ գրել: ՛՛Համարենք, որ դա աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է եղել, բայց սովորույթ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված