26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենավերևից պետք չէ. Պողոսյանը համաձայն է Սերգեյ Դանիելյանի հետ

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը չի դիտել վերջերս մեծ աղմուկ հանած ”Անուշ” օպերայի վերաձևակերպված տարբերակը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հարցին, թե համաձայն է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, որ ամեն մի հարցով պետք է չէ դիմել նախագահին, նրան նամակ գրել, Պողոսյանը պատասխանեց.

”Չեմ նայել, չեմ կարող որևէ բան ասել երևույթի մասին, բայց համամիտ եմ, որ ամեն ինչ ամենավերևից պետք չէ սկսել: Խնդիրներ կան, որոնք պետք է ավելի ցածր մակարդակներում կազմակերպենք: Կա Մշակույթի նախարարություն”:

Պողոսյանը մեկնաբանեց նաև տեսակետը, թե արվեստագետները դիմում են ՀՀ նախագահին, քանի որ կարծում են, որ նա է այդ ոլորտում կարևորագույն որոշումներն ընդունում: Արտիստի պատասխանը` տեսանյութում:

Հիշեցնենք, որ ‘՛Անուշ՛՛ օպերայի նոր տարբերակը դուր չէր եկել մի շարք արվեստագետների, ովքեր նամակ էին գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով արգելել այդ բեմականացմամբ ՛՛Անուշը՛՛ Հայաստանի սահմաններից դուրս ցուցադրել:

Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նրանց քայլը սխալ համարեց` դա անվանելով` ”կոմսոմոլի մտածելակերպ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ