70-ականների երեւանյան արժեքավոր նմուշներն արդեն պատմության թանգարանում են

Երեւան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե […]