20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում դեռ ամեն ինչ կորած չէ

Հայ գրատպության 500 ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում` ՀՀ մշակույթի  նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան`  փետրվարի 20-22-ը   Խնկո Ապոր անվան գրադարանում անց են կացրել  Գրքի երևանյան 8-րդ տոնավաճառ: Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, […]

Տատիկի տատունները եւ Հայոց ցեղասպանության խորքերը /վիդեո/

Շվեդիայում ցուցադրված “Տատիկիս դաջվածքները” ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այդ երկրում բնակվող թուրքերի բողոքն է առաջացրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ի պատասխան թուրքերի բողոքների` շվեդական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ֆիլմը ոչ թե ցեղասպանության մասին է, այլ ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի տատիկի հիշողությունների մասին: “Տատիկիս դաջվածքները” ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2011-ի սեպտեմբերին, որից […]

Ով մեր լավը չի ուզում` հայ է…

Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ: Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին: Այնուհանդերձ, դանակը հասել է ոսկորին, ուստի ադրբեջանցի պաշտոնյաները մեկը […]

Դասական երաժշտության բացառիկ համերգներ

Փետրվարի 21-ին`  ժամը19:00- ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով`  այս համերգն առանձնահատուկ է, քանի  որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին: “Այս համերգին կմասնակցի նաեւ երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, եւ կնվագի այն […]

Առաջին տիկինը հուզվեց… վերադարձ 13 տարի անց

ՀՀ Առաջին տիկին, “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը ուրբաթ մասնակցել է “Հույսի նավակ” խորագրով մանկական բարեգործական համերգին: Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան եւ  հասույթը փոխանցվելու է “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանի խոսքով, հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների […]

Երիտասարդները Անահիտ աստվածուհուն են ուզում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք։ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. ‘Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային եւ […]

Թումանյանի ծննդյան օրը հռչակվեց նաեւ գիրք նվիրելու օր

‘’Գիրք նվիրելու օր ընտրվեց փետրվարի 19-ը, քանի որ այն մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խնկո- Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նրա խոսքով` փետրվարի 20-22-ը Երեւանում տեղի կունենա գրքի տոնավաճառ-ցուցահանդես: Նաեւ կամփոփվեն ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի արդյուքները, որի մեկնարկը տրվել էր 2011թ-ից: ‘Անտարես’’ մեդիա հոլդինգի […]

Պետհամալսարանի ուսանողները Վարդանանց տոնը նշեցին Էջմիածնում /վիդեո/

Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Վարդանանց հերոսամարտին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը կազմակերպվել էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների  համատեղ ուժերով: Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը  շնորհավորելով բոլորին տոնի առիթ, խոսեց  հայ ժողովրդի կյանքում տոնի […]

“Օ, ինչ տղամարդ է…”` Անժելա-նաժիշտին սաստեց Սրբազանը

Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հովիվ” ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այն առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նվիրված է Գրիգոր Նարեկացուն: Արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրվում է ֆիլմի գովազդային տեսահոլավակը, եւ շատերի աչքից չի վրիպել, որ ֆիլմում նկարահանվել է “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս դերասանուհին հանրության ուշադրության կենտրոնում էր, երբ […]

“Դորիանս”-ը` “Եվրատեսիլ 2012”-ի ճանապարհին /վիդեո/

 Հունվարի 18-ին “Եվրատեսիլ”-ի պաշտոնական կայքը տեղեկացրեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթին: Համացանցում տարածվել է  “Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուներից մեկի` “Դորիանս” ռոք խմբի պատրաստած “This is our world” (“Սա մեր աշխարհն է”), երգի տեսահոլովակը։ “Սա մեր աշխարհն է, մենք մարդկանց սթափեցնելու կոչ ենք անում”,-Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի