22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առաջին տիկինը հուզվեց… վերադարձ 13 տարի անց

ՀՀ Առաջին տիկին, “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը ուրբաթ մասնակցել է “Հույսի նավակ” խորագրով մանկական բարեգործական համերգին:

Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան եւ  հասույթը փոխանցվելու է “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանի խոսքով, հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների քանակը մեծացել է: “Այս հիմնադրամը տարիներ անց էնտուզիազմով ստեղծվեց: Ուժ եւ թափ ստացավ, երբ ֆոնդը գլխավորեց ՀՀ առաջին տիկինը: Այդքան բարություն  ունեցող եւ գործունյա կինն ամեն օր մի նոր նախաձեռնություն է ունենում”,- լրագրողներին ասաց Իգիթյանը:

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործունեություն ծավալող “Նվիրիր կյանք” հիմնադրամի ավանդական դարձած նախաձեռնությունն  ամեն տարի փետրվարին իրականացում է ի պաշտպանություն օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների: Համերգին մասնակից յուրաքանչյուր երեխա   անձնական փոքրիկ նվիրատվություն է արել` 500 դրամով համերգի տոմսակ գնելով:

Առաջին տիկինը անակնկալ էր պատրաստել երեխաների համար. ներկայացվեց նոր երգ, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքերը Ավետ Բարսեղյան: Երգը կատարվեց մի խումբ մանուկների մասնակցությամբ, նվագակցեց` Առաջին տիկինը:

“Երգը գրելիս հաշվի է առնվել, որ այն հեքիաթի նման ունենա լավ, բարի, երջանիկ ավարտ”,- լրագրողներին ասաց Ռիտա Սարգսյանը: Ի դեպ, նա հուզված էր, քանի որ վերջին անգամ բեմում նվագել է 13 տարի առաջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ