22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով մեր լավը չի ուզում` հայ է…

Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ:

Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին:

Այնուհանդերձ, դանակը հասել է ոսկորին, ուստի ադրբեջանցի պաշտոնյաները մեկը մյուսի ետևից սկսել են կոչ անել սեփական բնակչությանը հանդուրժող լինել ու դրական տրամադրվել Եվրատեսիլի նկատմամբ՝ անտեսելով “որոշ ուժերի բանսարկությունները”:

Եվ քանի որ ուղիղ խոսելը վտանգավոր է, չի տրվում որևէ քաղաքական խմբավորման անուն, և իհարկե այս կամ այն կերպ հիշատակվում ենք մենք՝ հայերս: Իշխող կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովն ակնարկում է. “Մենք երբեք չենք հանդուրժի այն, որ քաղաքական ուժերից մի քանիսը ձգտում են օգտագործել Եվրատեսիլը՝ հօգուտ սեփական շահերի ու նկրտումների:

Կոչ եմ անում հայրենակիցներիս ոչ մի դեպքում չվստահել ու չհավատալ Բաքվում սպասվելիք այս մրցույթի մասին վատ լուրեր տարածողներին: Մենք ազգովի պետք է համախմբվենք այս նախաձեռնության շուրջ և հպարտ լինենք, որ Եվրատեսիլը մեր երկրում է անցկացվելու: Իսկ ով փորձի դժգոհել այս ամենից, նա միանշանակ կդառնա մեր թշնամիների համախոհը, այսինքն՝ հայերի ջրաղացին ջուր կլցնի…”:

Աչքի անցկացնելով ընդդիմադիր կայքերն ու բլոգերը՝ ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ ադրբեջանցիներ դժգոհ են Եվրատեսիլյան եռուզեռից. չէ՞ որ տնտեսական ու քաղաքական ճգնաժամի եզրին գտնվող երկրում ողջ բյուջեն ծառայում է երգի մրցույթին, որի թերացումների մասին արդեն բարձրաձայնում են: Իսկ անգործության մատնված պաշտոնյաներին մնում է պատեհ-անպատեհ առիթով հիշել հայերին…

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ